22 դեկտեմբերի 2017 - 13:38 AMT
Չինաստանում կբացվի աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանի Հեբեյ նահանգում կբացվի աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը: Այս մասին գրում է China Daily գործակալությունը:

218 մետր բարձրության վրա կառուցված հետիոտնային կամրջի երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ մոտ 2 մետր: Կամուրջն իրար է միացնում Հոնյագու բնակավայրում երկու ժայռի գագաթներ:

Կամուրջը կառուցվել է 4 սմ հաստություն ունեցող 1077 ապակե պանելով: Դրանք ընդհանուր առմամբ մոտ 70 տոննա են կշռում: Կամրջի վրա կարող է միաժամանակ 2000 մարդ գտնվել:

Շինարարական աշխատանքների ղեկավար Լի Քիդին ասել է սակայն, որ կամարջի վրա միաժամանակ միայն 500 մարդու թույլ կտրվի գտնվել: Նա նաև հայտնել է, որ կամրջի դիմացկունությունը 3,5 անգամ գերազանցում է երկրում ընդունված ստանդարտը: