22 դեկտեմբերի 2017 - 14:26 AMT
Հայ պատանիները Շախմատի օլիմպիադայում անհատական ոսկե և արծաթե մեդալներ են ստացել

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում անցկացվող մինչև 16 տարեկան պատանիների շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, սակայն 5 մասնակցից 2-ն արժանացել են անհատական մեդալների։

Աննա Սարգսյանը, որը հանդիսանում էր պահեստային խաղացող, իր անցկացրած 4 խաղն էլ ավարտել է հաղթանակով, որի շնորհիվ ոչ միայն 31 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը, այլև արժանացավ ոսկե մեդալի պահեստային լավագույն խաղացողի կոչման համար, հայտնում է chess.am-ը։

Իսկ Շանթ Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, երկրորդ խաղատախտակի վրա արժանացել է արծաթե մեդալի: