28 փետրվարի 2008 - 16:25 AMT
Հայաստանի հրեական համայնքը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով
Հայաստանի հրեական համայնքը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ: Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի PanARMENIAN.Net-ում ստացված շնորհավորական ուղերձում, մասնավորպես, ասվում է. «Հարգարժան Սերժ Ազատի, Հայաստանի Հրեական համայնքի խորհրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով: Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը ի բարորություն հանրապետության եւ հուսով ենք, որ Զեր ղեկավարությամբ երկիրն էլ ավելի կծաղկի եւ մենք կապրենք քաղաքակիրթ, ժողովրդավարական եւ հանդուրժողական հասարակությունում: Զեզ եւ Զեր ընտանիքին մաղթում ենք առողջություն, երջանկություն եւ մեծ հաջողություններ»:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու առթիվ շնորհավորել են նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհմեդովը, Իրանի նախագահ Ահմադի Նեժադը եւ Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն: