28 փետրվարի 2008 - 16:42 AMT
Վարդան Օսկանյանն ու Պիտեր Սեմնեբին քննարկել են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Տիգրան Բալայանը: «Հանդիպմանը քննարկվել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը»,-ասել է Բալայանը: Պ.Սեմնեբին մտադիր է հանդիպել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: