22 դեկտեմբերի 2017 - 18:55 AMT
Բիթքոինի փոխարժեքը $12000-ից ցածր է իջել

Աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է Մինչև $11700: Այդ են վկայում CoinMarketCup պորտալի տվյալները:

Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 18:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար էր: Կրիպտոարժույթն, այսպիսով, կորցրել է արժեքի 16,8%-ը 8 ժամում։

Մինչդեռ, դեկտեմբերի 17-ին բիթքոինի փոխարժեքը 20.000 դոլար էր: Այսպիսով, ռեկորդային ցուցանիշի համեմատ բիթքոինի փոխարժեքը էժանացել է 58,5%-ով:

24 ժամվա կտրվածքով նվազել է գրեթե բոլոր հիմնական կրիպտոարժույթների փոխարժեքը։ Դրանց ընդհանուր կապիտալիզացիան կազմում է մոտ $426 մլրդ։