23 դեկտեմբերի 2017 - 13:34 AMT
ԱՄՆ-ում դեղահաբեր տպագրելու համար 3D տպիչ է ստեղծվել

Ամերիկյան Vitae Industries ընկերությունը դեղահաբերի պատրաստման համար 3D տպիչ է ստեղծել: Այս մասին գրում է Digitaltrends-ը:

Սովորական տոստերի չափսեր ունեցող սարքը թույլ է տալիս առավելագույնը 10 րոպեումդեղատոմսի տարբեր բաղադրիչները՝ հիվանդին անհրաժեշտ չափաբաժնով միավորելով ստանալ մեկ դեղահաբ:

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ տպիչը կդյուրացնի դեղագործների աշխատանքը, որոնք այլևս ստիպված չեն լինի նախկինի պես ձեռքով մեկ հաբի պատրաստման վրա երկար ժամանակ ծախսել:

$5000 արժողությամբ տպիչը դեռևս չի ներկայացվել հանրության դատին: Նախագծի իրականացման համար ներդրվել է $2 մլն:

Սարքի առաջին գործարկումը նախատեսվում է 2018-ին: