25 դեկտեմբերի 2017 - 16:09 AMT
Ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կրկնապատկվել է

2017 թվականի ընթացքում մոտ 100%-ով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Տարեսկզբից մինչև այսօր ներմուծվել է 32.500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 մլրդ դրամի մուտք: Ցուցանիշը 15.649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. նախորդ տարի 14 մլրդ դրամի 16.851 մեքենա է ներկրվել»,- ասել է ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

Ընթացիկ տարում մեքենաների մոտ 60%-ը բերվել է Ճապոնիայից: Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: