25 դեկտեմբերի 2017 - 16:55 AMT
Travel Blog Baltic-ը ճանապարհորդական ֆիլմ է նկարել Արցախի մասին

Travel Blog Baltic ճանապարհորդական բլոգը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին, որտեղ բացահայտել է երկրի զբոսաշրջային գրավչությունն ու հյուրընկալությունը:

Ֆիլմը պատմում է մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում զարգացող տնտեսության, մշակույթի և արվեստի մասին:

Նկարահանող խումբը տպավորված է եղել հատկապես արցախցիների հյուրընկալությամբ, իրենց մասնագիտության մեջ արհեստավարժ և բարեհամբույր մարդկանցով: