25 դեկտեմբերի 2017 - 18:16 AMT
Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումի մեջ. Կան զոհեր ու վիրավորներ

Մոսկվայի արևմտյան հատվածում ավտոբուսը մխրճվել է մետրոյի «Սլովյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցումի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել15 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իրավապահ մարմինները չեն դիտարկում կատարվածի ահաբեկչական գործողություն լինելու վարկածը: Նախնական տվյալներով՝ վարորդը չի կարողացել վերահսկել ավտոբուսը, կամ չեն աշխատել արգելակները:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ արդյոք զոհերի և վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ կան, թե ՝ ոչ:

Photo: RIA Novosti