26 դեկտեմբերի 2017 - 11:57 AMT
Չեխական MoneyPolo-ն դեպի Արցախ դրամական փոխանցումներ է անում. Ադրբեջանը դադարեցնում է գործակցությունը

Ադրբեջանը դրամական փոխանցումներ իրականացնող չեխական MoneyPolo ընկերության գործունեությունը երկրում դադարեցնելու որոշում է ընդունել՝ Արցախում ծառայություններ մատուցելու պատճառով: Այս մասին ադրբեջանական «Ապուտնիկի» փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը:

Պալատի հայտարարության մեջ ասվում է, որ 2011 թվականին հիմնադրված չեխական ընկերությունը «ապօրինաբար» դրամական փոխանցումներ է իրականացնում դեպի Արցախ, ինչը կարող է որպես «ահաբեկիչների» ֆինանսավորման միջոց օգտագործվել:

Ավելի վաղ Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառել նաև Moneygram և Western Union ընկերությունների նկատմամբ՝ Արցախում դրամական փոխանցումների ծառայությունների մատուցման համար: