26 դեկտեմբերի 2017 - 15:40 AMT
Նեյմար. «Ոսկե գնդակ» նվաճելու համար պետք է հաղթել ԱԱ-2018-ում և ՉԼ-ում

«Ոսկե գնդակ» նվաճելը դժվար իրականացվող խնդիր է: Այդպիսի կարծիք է հայտնել ՊՍԺ ֆուտբոլիստ Նեյմարը: «Անկասկած, ես ուզում եմ «Ոսկե գնդակ» նվաճել: Բայց դա դժվար իրականացվելիք խնդիր է: Դա կախված է ոչ միայն ինձնից, այլ նաև իմ թիմակիցներից և որոշ այլ գործոններից», -ասել է նա, հայտնում է Eurosport-ը AS-վրա հղումով:

«Այստեղ կարևոր են Աշխարհի առաջնությունը, և Չեմպիոնների լիգան: Ուստի հարկավոր է համապատասխան արդյունքների հասնել՝ առաջին հերթին թիմային հաղթանակների առումով, հետո արդեն՝ անձնական»,-ասել է Նեյմարը:

Նեյմարը ոչ մի անգամ չի հաղթել աշխարհի առաջնությունում: Չեմպիոնների լիգայում հաղթող է ճանաչվել 2015-ին՝ «Բարսելոնայի» կազմում: