26 դեկտեմբերի 2017 - 15:58 AMT
ԶԼՄ-ներ. Մոուրինյոն երկմտում է Մխիթարյանի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկմտում է ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում: Այս մասին գրում է բրիտանական Express –ը:

Հայ կիսապաշտպանն անում է ամեն ինչ` լավագույն մարզավիճակն ունենալու համար, սակայն պորտուգալացի մարզիչը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նրա վերաբերյալ:

Հայաստանի ազգային հավաքականի և «ՄՅՈւ» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 9 խաղից դաշտ է դուրս եկել միայն երեքին: Ըստ անգլիական ԶԼՄ-ների՝ Մխիթարյանը տարաձայնություններ ունի «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ավելի վաղ Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը: