26 դեկտեմբերի 2017 - 16:55 AMT
Երևանի 2018-ի բյուջեն հաստատվել է

Հաստատվել է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի նախագիծը: Այն նվազել է 4,9%-ով՝ 2017 թվականի բյուջեի համեմատ:

Գալիք տարի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը կկազմի մոտ 80,190 մլրդ դրամ ՝ 2017-ի 84,345 մլրդ-ի դիմաց։

2017-ին՝ 2016-ի 78,219 մլրդ դրամի համեմատ, քաղաքի բյուջեն աճել էր 7.8%-ով:

Բյուջետային ծախսերի համար նախատեսվում է 80,237 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է 48 մլն դրամ, ինչը 29,4%-ով քիչ է նախորդ տարվա 68 մլն պակասուրդից։

2,7%-ով նվազել են հարկերից և տուրքերի ձևավորվող բյուջեի եկամուտները՝ 2017-ի 14,9 մլրդ փոխարեն՝ 2018-ի համար կազմելով 14,427 մլրդ դրամ:

Պաշտոնական դրամաշնորհներից եկամուտը նվազել է 0,3%-ով, մինչև 21,6 մլրդ դրամ։