26 դեկտեմբերի 2017 - 17:21 AMT
ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է անփոփոխ՝ 6%

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6% մակարդակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

2017-ի նոյեմբերին արձանագրվել է 2% գնաճ՝ 2016-ի նույն ամսվա 1%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում:

Անցնող տարվա հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Միևնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճով: