ՌԴ-ն սկսել է մշտական ռազմական խմբավորման կազմավորումը Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 26-ին քննարկել է փաստաթուղթը, որով նախատեսվում է ընդլայնել գործող ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսում մինչև լիարժեք ռազմածովային բազա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վերապահվել է, որ միաժամանակ Տարտուսում կկարողանա տեղակայվել 11 նավ, այդ թվում ատոմային: Ռազմակայանի ընդլայնման ծախսերը տարեկան կկազմեն 3,2 մլրդ ռուբլի: Համաձայնագիրը կնքվել է 49 տարով՝ 25-ամյա ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ:
«Գլխավոր գերագույն հրամանատարը հաստատել է Տարտուսում և Հմեյմիմում տեղակայման հիմնական կետերի կառուցվածքն ու հաստիքակազմը»,-ասել է Շոյգուն:
2017-ի դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց դուրս բերել ռուսական զորքերի մեծ մասը Սիրիայից: Սակայն, նշվեց, որ ռուսական ռազմակայանները Հմեյմիմում և Տարտուսում կշարունակեն գործել: