27 դեկտեմբերի 2017 - 11:04 AMT
Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն՝ Ամանորի գիշերը

Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ օրհնությամբ Ամանորի գիշերը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:

Արարողությունը կանցկավի դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին:

Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները:

Հայկական ավանդության մեջ նուռը` որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:

Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն իմաստով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ: