27 դեկտեմբերի 2017 - 12:39 AMT
Փոքրիկ Սանտաները ազատագրված Հալեպի փողոցներում տոնել են Սբ Ծնունդը

Իսլամիստներից ազատագրված սիրիական Հալեպ քաղաքի փողոցներում տասնյակ երեխաներ Սանտա Կլաուսի կերպարով նշել են Սուրբ Ծննդյան տոնը։ Այս մասին գրում է ռուսաստանյան Russia Today գործակալությունը։

Հալեպի բնակիչները կենտրոնական քաղաքի տոնածառի մոտ տոնել են նաև իսլամիստներից ազատագրման մեկ տարին, այցելել եկեղեցիներ։

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի 150.000 քրիստոնյա բնակչության մեկ երրորդը քաղաքացիական պատերազմի տարիներին լքել է քաղաքը։

2017-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտել է Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: