27 դեկտեմբերի 2017 - 16:50 AMT
WhatsApp-ը 2018-ից որոշ սմարթֆոններում չի աշխատի

WhatsApp մեսենջերը 2018-ին կդադարի գործել որոշօպերացիոն համաարգերի ու որոշ գաջեթների համար։ Այս մասին գրում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հունվարի 1-ից մեսենջերը չի աշխատի ОС Windows 8.0, BlackBerry OS կամ BlackBerry 10համակարգերով աշխատող սարքավորումներում։

Ընկերությունից հայտնել են, որ այս համակարգերում մեսենջերի աշխատանքը կդադարեցվի աստիճանաբար, սակայն կարճ ժամանակահատվածում դրա բազմաթիվ գործառույթներ անհասանելի կդառնան նշված համակարգերի օգտատերերի համար։ Մասնավորապես, օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։

2018-ին նախատեսվում է դադարեցնել նաև մեսենջերի աշխատանքը Nokia S40-ի և S60-ի, իսկ 2020-ին Android 2, 3, 7 և ավելի հին համակարգերի համար։