28 դեկտեմբերի 2017 - 10:59 AMT
Վատիկանում մաքրություն անելիս Ռաֆայելի 2 կտավ են հայտնաբերել

Վատիկանի թանգարաններում մաքրություն անելիս իտալացի գեղանկարիչ Ռաֆայել Սանտիի 2 կտավ է հայտնաբերվել: Փորձագետները կարծում են, որ դրանք նկարչի վերջին կտավներն են, որոնք նա նկարել է մահից առաջ՝ 1520-ին: Նկարները 500 տարեկան են:

«Սա մի անհավանական զգացողություն է: Իմանալով, որ սրանք վարպետի վերջին գործերն են, գրեթե զգում ես նրա ներկայությունը»,-ասել է Վատիկանի գլխավոր ռեստավրատոր, նախագծի պատասխանատու Ֆաբիո Պյաչենտինին, գրում է Lenta.ru-ն ԶԼՄ-ների վրա հղումով:

Կտավների վրա կնոջ 2 կերպար է պատկերված՝ Արդարադատությունն ու Բարեկամությունը: Դրանք պահպանվել են թանգարանի սենյակներից մեկում:

Ռաֆայելի կտավների վերականգնումը նախատեսվում է ավարտել 2022թ.: Սենյակի վերականգնման համար հատկացվել է 2,7 մլն եվրո: