ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի խանութում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել: «Դուք գիտեք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործողույթուն է կատարվել»,-հայտարարել է նա, գրում է Meduza-ն:
Պայթուցիկը տեղադրված է եղել խանութի պահման խցիկներից մեկում: Հզորությունը եղել է 200 գ տրոտիլին համարժեք:
Պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել: 6 տուժած դեռևս հիվանդանոցում է, ոմանք միջին ծանրության վիճակում են: Տուժածների թվում անչափահասներ չկան:
ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Պերեկրյոստոկ» խանութում պայթյունի առնչությամբ և 2 և ավելի մարդկանց մահափորձի հոդվածով: