28 դեկտեմբերի 2017 - 12:02 AMT
Marca. ՄՅՈւ-ն չի գնի Գրիզմանին նրա բարձր արժեքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու հավակնորդների թվից: Ժոզե Մոուրինյոն կցանկանար տեսնել 26-ամյա ֆուտբոլիստին իր թիմի կազմում, սակայն, կարծում է, որ նրա համար պահանջվող 100 մլն եվրոն չափազանց մեծ գումար է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անտուան Գրիզմանին դիտարկում է որպես Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր փոխարինող:

ՄՅՈւ հրաժարվելուց հետո Գրիզմանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդ է հանդիսանում «Բարսելոնան»: Կատալոնացիները կցանկանային ձեռք բերել Գրիզմանին և Ֆիլիպե Կոուտինյոյին, սակայն միայն մեկին կարող են գնել հունվարին, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում էր Գրիզմանով 2017-ի ամառվանից: 2017/18 խաղաշրջանում Գրիզմանը 20 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել: