29 փետրվարի 2008 - 17:24 AMT
Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Որոշման հիմնական կետերն են 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, Բուլղարիայի քաղաքապետարանին ապրիլի 24-ը, որպես հայ նահատակների հիշատակման օր, նշելու պարտադրողությունը, Բուլղարիայի Ազգային Ժողովից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը: