Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մարուան Ֆելայնիին իր շարքերում պահելու նոր փորձ կձեռնարկի: Սեպտեմբերին բելգիացին արդեն մեկ անգամ մերժել է ակումբի առաջարկը, սակայն այժմ ՄՅՈւ-ն կառաջարկի նրան նոր աշխատավարձ՝ շաբաթական 170.000 եվրո:
30-ամյա կիսապաշտպանը դեռ չի կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, գրում է Eurosport-ը The Telegraph-ի վրա հղումով:
«Եթե ՄՅՈւ-ն չուզենար այլևս ինձ տեսնել իր կազմում, ինձ վաղուց կասեին այդ մասին, սակայն նրանք նոր պայմանագրի առաջարկ են արել: Հնարավոր է՝ շուտով ևս մեկը լինի: Դեռ չգիտեմ՝ կընդունեմ, թե ոչ: Տեսնենք: Այդպիսի հարցերը մի քանի րոպեում չեն լուծվում»,-ասել է նա:
Մարուանի պայմանագիրը վավեր է մինչև 2018-ի հունիսի 30-ը: Ֆելայնին նոյեմբերից ի վեր չի մասնակցում խաղերին վնասվածքի պատճառով: Նրա վերադարձը սպասվում է հունվարի կեսից: