28 դեկտեմբերի 2017 - 16:17 AMT
Սևանում հանգստի արդյունաբերության զարգացած միասնական համակարգ կստեղծվի

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սևան» ազգային պարկի զարգացման հայեցակարգը, որով Սևանա լճի հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ են սահմանվում՝ զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման նպատակով։

Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Օբյեկտները պետք է ունենան կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ:

Ակնկալվում է լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր հանգստի արդյունաբերության զարգացած միասնական համակարգ, որը կդառնա տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս տնտեսական ճյուղ:

Հայեցակարգի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: