28 դեկտեմբերի 2017 - 18:31 AMT
ԶԼՄ. «Յուվենտուսը» հրաժարվել է վաճառել Դիբալային՝ Մխիթարյանի և £70-ի դիմաց

Իտալական «Յուվենտուսը» հրաժարվել է վաճառել Պաուլո Դիբալային անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ £70-ի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմաց։ Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը։

Իտալական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ Դիբալային միայն մոտ £86-ի դիմաց։ Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2021-22 թվականներին։

Տևական ժամանակահատված է՝ լուրեր են շրջանառվում, որ «ՄՅՈւ»-ն մտադիր է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի և «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են իտալական «Ինտերը» և գերմանական «Բորուսինան»։