ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը, հաշվի առնելով «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների որոշ գրավոր առաջարկներ, խմբագրել է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը սահմանփակող օրենսդրական նախագիծը։
Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Հանձնաժողովը խմբագրված նախագիծը ներկայացրել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են անցկացվել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման և ներմուծման արգելքի դեմ բողոքող վարորդների հետ։
Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպելդեպի նախարարության շենք: Նախաձեռնությունը պահանջում է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը: Դրա ամրագրման դեպքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը: