Մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանք հանրապետության տարածքում չի կանխատեսվում: Այդ մասին հայտարարել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այս պահի դրությամբ մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանք հանրապետության տարածքում չի կանխատեսվում: Այսինքն, մինչ այդ այս բարձր, անոմալ ջերմաստիճանը հանրապետության տարածքում պահպանվելու է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, կենտրոնի մասնագետների կանխատեսումներով կլինի տաք հունվար, նորմայից 3-4 աստիճան դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայից ավելի:
«Բայց ողջ ամսվա ընթացքում գերակշռող են լինելու տաք օրերը»,-ասաց նա:
Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։