29 դեկտեմբերի 2017 - 17:26 AMT
Հարցում. Երևանցիների համար ամենակարևոր խնդիրը հասարակական տրանսպորտն է

Երևանցիների 34,3%-ը Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր է համարել հասարակական տրանսպորտի վիճակը:

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության համաձայն՝ երկրորդ տեղում աղբահանությունն ու մաքրությունն է՝ 29,1%, որին հաջորդում են բնապահպանության հետ կապված խնդիրները՝ 12,4%:

Հաջորդաբար դրական են գնահատվել նաև խաղահրապարակների կառուցումը՝ 18,7%, բակերի բարեկարգումը՝ 17,6%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 16,5%, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը՝ 15,3%, ճանապարհաշինությունն ու փողոցների ասֆալտապատումը՝ 15,2% և նստարանների տեղադրումը՝ 14,5%:

Բնակիչների 68%-ը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական: