30 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT
Հարցում. Հայաստանցիներն ավելի շատ ավանդապաշտ են, քան օրինապաշտ

Հայաստանցիների 94%-ը կարծում է, որ օրինակելի քաղաքացի լիենելու համար առավել կարևոր է հետևել ավանդույթներին, իսկ օրենքներին մշտապես ենթարկվելը 5%-ով ավելի քիչ հայաստանցի է համարել կարևոր :

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցի համաձայն՝ հայաստանցիների 89%-ի համար է օրինպահությունն ամենակարևորը օրինակելի քաղաքացու կերպարի մեջ:

93%-ի համար օրինակելի քաղաքացին իրենից առավել կարիքավորներին աջակցողն է, 82%-ի համար՝ կամավորական աշխատանք կատարողը, 72%-ի համար՝ իշխանություններին քննադատողը, իսկ 70%-ի համար՝ իշխանություններին աջակցողը: