30 դեկտեմբերի 2017 - 14:12 AMT
Պեկինի մետրոյում առաջին անգամ ինքնակառավարվող գնացքներ են գործարկվել

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի մետրոյում առաջին անգամ շահագործման են հանձնվել ամբողջապես ինքնակառավարվող գնացքներ: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինքնակառավարվող գնացքները կաշխատեն Պեկինի մետրոպոլիտենի «Յանֆան» կոչվող նոր ճյուղի համար, որի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է: Այն կապում է քաղաքի արվարձան Յանշանը Ֆանշան թաղամասին։

Նոր ճյուղն ունի 9 կանգառ։ Ավտոմատացված գնացքները կարող են զարգացնել ժամում մինչև 80 կմ արագություն։

Գնացքները, նախկինի պես, մեքենավար կունենան՝ արտակարգ իրավիճակների համար։