5 հունվարի 2018 - 19:31 AMT
2018-ին խաղամոլությունը հոգեկան խանգարում կճանաչեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է խաղամոլությունը որպես հոգեկան խանգարում ճանաչել և ընդգրկել հիվանդությունների միջազգային ցուցակում, որը կհրապարակվի 2018-ի կեսին: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի քարտուղար Տարիկ Յազարևիչը:

«Խաղային խանգարումն ընդգրկված է Հիվանդությունների միջազգային որակավորման 11-րդ թարմացված ցանկում որպես խաղամոլի վարքագծի օրինակ՝ խոսքը համակարգչային և տեսախաղերի մասին է: Հիվանդությունը բնութագրվում է որպես խաղային գործընթացների հանդեպ վերահսկման խանգարում, խաղերի գերակայության ավելացում գործունեության այլ տեսակների և առօրյա գործերի համեմատ: Հատկանշական է նաև խաղին հատկացվող ժամանակի տևողության և մասշտաբների ավելացում, անկախ առաջացող բացասական հետևանքներից»,-ասել է Յազարևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ԱՀԿ-ի, կախվածությունը հիվանդություն ճանաչելու համար, այն պետք է տեևի առնվազն 1 տարի: