6 հունվարի 2018 - 19:52 AMT
Թրամփը Սենատից $18 մլրդ է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սենատից 18 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այդ մասին հայտնել է AP-ին իրավիճակին ծանոթ աղբյուրի վրա հղումով:

Շինարարության ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար, այն մշակվել է միգրացիայի մասին օրենքի քննարկումների արդյունքում:

Սպիտակ տունը մասնավորապես մտադիր է 2018-ին 1,6 մլրդ դոլարի շինարարություն անել կամ փոխարինել եղած պատնեշները Մեքսիկայի հետ սահմանին 118 կմ տարածության վրա՝ Տեխաս և Կալիֆորնիա նահանգներում: 2019-ին Թրամփի վարչակազմն առաջարկում է նույնքան գումար ծախսել, գրում է Deutsche Welle-ն:

Ընդհանուր առմամբ, նոր պատի կառուցումը 33 մլրդ դոլար կպահանջի, որից 18 մլրդ-ն կուղղվի պատի կառուցմանը, 1 մլրդ դոլարը՝ ճանապարհների կառուցմանը և 8,5 մլրդ դոլարը՝ լրացուցիչ անձնակազմի համար:

Պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է: