6 հունվարի 2018 - 18:22 AMT
BBC-ի անդրադարձը. Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշները

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին:

«Հայ առաքելական եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է: Այն տարբերվում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցիներից: Այստեղ Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ին»-, գրում է հոդվածի հեղինակ Ամանդա Պրոենսա Սանտոսը:

Նա ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի մասին լեգենդները: Հեղինակն անդրադառնում է նաև Հայաստանի խորհրդանիշներին, պատմամշակութային վայրերին, մասնավորապես՝ Գառնու տաճարին, Սբ. Գայանե վանքին, Խոր Վիրապին, Գեղարդին, խաչքարերին, Քարահունջին և այլն: