8 հունվարի 2018 - 10:24 AMT
«Ոսկե Գլոբուսի» հաղթողները հայտնի են. Գիլյերմո դել Տորոն՝ լավագույն ռեժիսոր

Հունվարի 7-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ամենամյա «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը: Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոնճանաչվել է լավագույն ռեժիսոր՝ «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմի համար: Այս մասին հայտնում է Тhe New York Times պարբերականը:

Այն պատմում է գաղտնի լաբորատորիայում համր հավաքարարի և երկկենցաղ արարածի սիրո մասին:

2017 թվականի լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարթին Մքդոնահի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին. Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) կինոնկարը:

Լավագույն դրամտիկ հեռուստասերիալ է ճանաչվել «Ծառայի պատմությունը» (The Handmaid's Tale): Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մքդորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին. Միսուրի»)։ «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը», Darkest hour)։