8 հունվարի 2018 - 12:35 AMT
Մինչև հունվարի 13-ը տեղումներ չեն լինի

Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:

Երևանում՝ հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: