8 հունվարի 2018 - 14:29 AMT
LG-ն ներկայացրել է աշխարհում առաջին գլանաձև փաթաթվող 65-դյույմանոց դիսփլեյը

Հունվարի 9-12-ը Լաս Վեգասում անցկացվող CES 2018 ցուցահանդեսում LG Display ընկերությունը ներկայացրել է 65-դյույմանոց OLED դիսփլեյի նախատիպը, որն այնքան ճկուն է, որ կարող է գլանաձև փաթաթվել և այդ վիճակում պահվել: Դիսփլեյը հենարան է դառնում, հավանաբար, ներկառուցված աուդիոհամակարգով: Այդ վիճակում այն հարմար է տեղափոխել, գլանաձև էկրանը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, գրում է Ferra.ru-ն:

Ցուցադրված էկրանի թողունակությունը 4K Ultra HD է (3840 x 2160 պիքսել):

CES 2018-ում կորեական ընկերությունը ներկայացրել է նաև աշխարհի առաջին 8-դյույմանոց OLED դիսփլեյը 8K թողունակությամբ: