8 հունվարի 2018 - 16:05 AMT
Աշխարհի ամենաբարակ նոութբուքը թողարկվել է

Համակարգիչների և բջջային սարքավորումների խոշոր թայվանական արտադրող Acer ընկերությունը Լաս Վեգասում մեկնարկած CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է իր՝ աշխարհի ամենաբարակ Acer Swift 7 նոութբուքը։ Այս մասին գրում է Cnet կայքը:

Նոութբուքի կորպուսի հաստությունը 8,98 մմ է: Այն ամբողջությամբ պարտարստված է ալյումինից: Ստեղնաշարը լուսավորվում է՝ վատ լուսավորության պայմաններում աշխատելու համար։ Այն ունի նաև մատնահետքի սկաներ։

Acer Swift 7–ը ապրիլից վաճառքի է հանվելու ԱՄՆ-ում՝ $1,699-ով: Ավելի ուշ նախատեսվում է այն վաճառքի հանել նաև Եվրոպայում և Ավստրալիայում: