8 հունվարի 2018 - 17:05 AMT
Նոր հուշադրամ է թողարկվել

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջէ դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ:

Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է: Պատրաստված է 925 հարգի արծաթից: Չափը՝ 28,0 x 40,0 մմ է, քաշը՝ 28,28 գ: Դրամաշուրթը հարթ է, քանակը՝ 500 հատ:

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը: