9 հունվարի 2018 - 15:08 AMT
ԶԼՄ. Գաել Անդոնյանը ձմռանը կարող է լքել «Մարսելը»

«Մարսելի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը 2018-ի ձմռանը կարող է լքել ֆրանսիական ակումբը: Այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Ֆրանսահայ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքող չորս հավանական ֆուտբոլիստներից մեկն է:

Անդոնյանը հնարավոր է տեղափոխվի այլ ակումբ՝ ավելի շատ խաղային ժամանակ ունենալու նպատակով:

Գաել Անդոնյանը «Մարսելում» է 2014 թվականի նոյեմբերից: Նա Հայաստանի ազգային հավաքականին է միացել 2015-ին: