Ֆիզիկական վարժություններն օգնում են պայքարել սիրտանոթային համակարգի ծերացման դեմ և նվազեցնում են վաղաժամ մահվան վտանգը: Նման եզրակացության են եկել Տեխասի համալսարանի Հարավարևմտյան բուժկենտրոնի սրտաբանները:
Հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի ավելի քան 50 մարդ: Կամավորները բաժանվել են խմբերի, որից մեկի անդամները 2 տարի զբաղվել են ակտիվ ֆիզիկական վարժանքներով, իսկ մյուս խմբի անդամները՝ յոգայով:
Մարզումները կատարվել են շաբաթական 4-5 անգամ, տևել են 30 րոպե, բացառությամբ 1-ժամանոց զբոսանքների, կամ աէրոբիկայի, թենիսի պարամունքներին և հեծանիվ վարելուն, որոնք նույնպես 1 ժամ են տևել: Առաջին 3 ամսում միջին ինտենսիվության մարզումներ են իրականացվել, իսկ 10 ամիս անց՝ բարձր, գրում է Lenta.ru-ն:
Պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց մոտ 18%-ով բարելավվել է թթվածնի սպառումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ սրտի ձախ փորոքի մկանի ճկունությունն ավելացել է 25%-ով:
Ըստ գիտնականների, առավելագույն օգուտ քաղելու համար կանոնավոր ֆիզիկական վարժանքները հարկավոր է սկսել մինչև 65 տարեկանը:
Նստակյաց կյանքը նպաստում է սրտամկանի ռիգիդության, ինչը հանգեցնում է հիպերթենզիայի և արյան վատ շրջանառության: