10 հունվարի 2018 - 12:32 AMT
ՀԲ. Հայաստանի ՀՆԱ-ն 2018-ին կաճի մոտ 4%-ով

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, 2018 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 3,8%-ով, իսկ 2019-ին և 2020-ին` 4%-ով:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին ծրագրված էր 3,2%, իսկ 2018-ին` 4,5%: Ըստ վերջին` հունիսի տվյալների, ՀԲ-ն տնտեսության աճ էր կանխատեսում ՀՀ-ում 2017-ին մինչև 2,7%,ԱՄՀ-ն՝ մինչև 2,9%, Fitch-ը՝- 2,1%:

ՀԲ հունվարի տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ի աճին նպաստում են մետաղների արտադրության և արտահանման աճը, միջազգային շուկայում դրանց գների բարձրացումը և ներքին պայմանների բարելավումը:

Հայաստանի տնտեսությունը 2016-ին աճել է ընդամենը 0,2%: 2017-ին ՀՆԱ աճի մասին պետական տվյալները դեռևս հրապարակված չեն:

ՀԲ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը 2017-ին անկում է գրանցել 1,4%-ով: 2018-ին այն կաճի ընդամենը 0,9%-ով, իսկ Վրաստանում 4%-ով: