10 հունվարի 2018 - 13:48 AMT
Ֆրանսուհիները Կատրին Դենյովի գլխավորությամբ դեմ են Վայնշտեյնի գործով տղամարդկանց դեմ քարոզարշավին

Հայտնի 100 ֆրանսուհիդեմ են արտահայտվել տղամարդկանց հասարակական հետապնդման զանգվածային քարոզարշավին, որը ծավալվեց հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո:

Բաց նամակը ստորագրել են նաև հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը և գրող Կատրին Միլլեն, նամակը հրապարակվել է Le Monde-ում:

Նամակի հեղինակները ոտնձգությունների դեմ շարժման մեջ պուրիտանության նշաններ են տեսնում և «կանանց հանդեպ ոտնձգությունը» համարում են տղամարդկանց իրավունքը և սեռական ազատության անբաժանելի մասը, գրում է Meduza-ն:

«Բռնաբարությունը հանցագործություն է: Սակայն համառ կամ անհաջող սիրախաղը խախտում չէ, ինչպես չի կարող ագրեսիվ մաչիզմ համարվել կնոջ մեծարումը: Վայնշտեյնի գործի լույսի ներքո օրինական ուշադրության կենտրոնում հայտնվեց սեռական ոտնձգությունների խնդիրը: Դա անհրաժեշտ էր: Սակայն խոսքի այդ ազատությունն այսոր հակառակ արդյունքի է բերում՝ ստիպում է մեզ խոսել այնպես, ինչպես պետք է, ստիպում է լռել անհամաձայններին: Իսկ նրանց, ով հրաժարվում է հարմարվել այդ պահանջներին, համարում են դավաճաններ, մեղասկիցներ»,-ասվում է նամակում:

2017-ի աշնանը The New Yorker-ը և The New York Times-ը հետազոտական նյութեր հրապարակեցին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Հասարակական բանավեճ սկսվեց բռնության մասին և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին: Հոլիվուդյան դերասանուհիները բռնության դեմ երկու արշավ սկսեցին՝ #MeToo և Timeʼs Up: