10 հունվարի 2018 - 16:27 AMT
ԶԼՄ-ներ. Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից

Թուրքական «Բեշիկթաշի» աջ կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Նիդերլանդներից առաջարկություն է ստացել: Այս մասին գրում է թուրքական մամուլը:

Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, կես տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիկթաշ»:

Futbol Arena-ի համաձայն՝ ակումբի հայ ֆուտբոլիստն ու դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին և նախազգուշացվել են, որ նոր ակումբներ փնտրեն իրենց համար: Նրանց նաև ասել են, որ պետք է ինքնուրույն մարզվեն, ինչը FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) կանոնադրության կոպիտ խախտում է:

Օզբիլիսի այլ ակումբ տեղեփոխության ժամկետները դեռևս հայտնի չեն: