10 հունվարի 2018 - 16:11 AMT
Քաղաքապետարան. Օղակաձև այգում օբյեկտ կկառուցվի՝ ոչ կանաչ տարածքների հաշվին

Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ Օղակաձև այգում՝ Իսահակյան 35 հասցեում, կապամոնտաժվեն գոյություն ունեցող տաղավարները, և տեղում կկառուցվի մեկ հարկանի՝ 270 քմ մակերեսով, հասարակական նշանակության օբյեկտ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գրին Ֆլորա» ՍՊԸ-ն:

Քաղաքապետարանից հայտնեցին նաև, որ շիանարարական աշախատանքների ընթացքում բացառվում է կանաչ տարածքների հանդեպ որևէ միջամտություն:

Քննարկվող հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը վարձակալություն է, իսկ հողամասի մակերեսը՝ 1162,18 քմ:

«Առավոտ»-ի տեղեկացմամբ, Օղակաձև այգում՝ ՍԱՍ սուպերմարկետների հետնամասում շինարարություն է սկսվել: Բնակիչներն ահազանգել էին, որ ծառերի և կանաչ տարածքների հաշվին օբյեկտ են կառուցում: