10 հունվարի 2018 - 17:48 AMT
2017-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 20.6%-ով

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2.553.914 մարդ, որը 20.6%-ով գերազանցում է 2016-ի ցուցանիշը:

2017-ի դեկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 206.649 մարդ՝ 2016-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7.9%-ով:

2017-ի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 192.482 մարդ՝ 1.8%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը:

2017-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2.448.250 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 16.3%-ով:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականին բեռնափոխադրումը կազմել է 22.324 տոննա ապրանք, որը 22.1%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին ուղևորահոսքը կազմել է 105.664 մարդ, իսկ 2016 թվականին ուղևորհաոսքը կազմել է 12.421 մարդ:

2017 թվականի դեկտեմբեր ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14.167 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ամսին այն կազմել է 2.557 մարդ, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 18%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: