10 հունվարի 2018 - 18:23 AMT
2018-ին ՌԴ Պերմ քաղաքից ուղիղ չվերթներ կիարականացվեն ՀՀ

2018 թվականին Ռուսաստանի Պերմ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան: Ռուսաստանյան Rifey կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պերմի շրջանի տրանսպորտի նախարար Նիկոլայ Ուխանովը:

Նրա խոսքով, 2018-ի ամռանն առաջին ուղիղ չվերթները կիրականացվեն Վրաստան, իսկ տարվա երկրորդ կեսին նաև Հայաստան:

Շրջանի օրենսդիր ժողովի պատգամավորների խումբը քննարկել է Պերմի օդանավակայանի զարգացման հեռանկարը: Նախատեսվում է ուղևորահոսքը մեկ տարում հասցնել 2 մլն-ի:

Ներկայում օդանավակայանից չվերթներ են իրականացվում 47 ուղղությամբ, որոնցից 30-ը՝ ներքին: