Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրների քննարկմանը նվիրված կառավարության խորհրդակցության ժամանակ:
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Անհրաժեշտ միջոցները տրամադրվում են և կտրամադրվեն: Այդ թվում անհրաժեշտ միջոցներ են հատկացվում նաև նոր ժամանակակից զենք գնելու համար»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ բարելավվում է նաև բանակի նյութատեխնիկական բազան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն մինչև $100 միլիոն պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար: Սպառազինության ցանկը հրապարակման ենթակա չէ: