11 հունվարի 2018 - 13:18 AMT
Սիրիայի առաջին տիկինը կաջակցի սիրիահայ բարեգործական միությանը

Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադը հանդիպել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսում գտնվող «Էրեբունի» մասնաճյուղի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է Հալեպում հայկական «Գանձասար» պարբերականը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հայկական միության բարեգործական գործունեությունը, ծրագրերի ընթացքը: Քննարկվել են հետագա գործունեության կազմակերպման հարցեր:

Ասմա Ասադը բարձր է գնահատել Սիրիահայ օգնության խաչի կատարած աշխատանքը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել սիրիահայ միության բարեգործական մի շարք ծրագրերի: