11 հունվարի 2018 - 17:43 AMT
The Guardian. Սանչեսին ստանալու համար ՄՅՈւ-ն կարող է գործարքում ներառել նաև Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսի համար: Ակումբը մոտ 28 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական 280.000 եվրոյից ավելի:

Ըստ The Guardian-ի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին, գրում է Eurosport-ը:

«Մանչեսթեր Սիթին» Սանչեսի համար առաջարկում է 22,6 մլն եվրո:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, Ալեքսիսն արդեն ստորագրել է պայմանագիրը «քաղաքացիների» հետ: Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետս սպառվում է հունիսին: