2018-ի ապրիլի 22-ին Նյու Յորքի Times Square հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ամենամյա միջոցառում կիրականացվի:
Ցեղասպանությունների իրազեկման ամսվա ընթացքում կազմակերպիչները հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների են հրավիրում միավորվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների:
Ավելի քան 30 տարի շարունակ Հայոց ցեղասպանության հիշատակման նախորդ միջոցառումներին Times Square-ում հազարավոր մարդիկ են հավաքել, որոնք միավորվել և արտահայտել են մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարին իրենց աջակցությունը: